08 01 2024

Չենք աշխատելու Սունդուկյան թատրոնում. «ԳՈՅ» թատրոնի դերասանների հայտարարությունը

Չենք աշխատելու Սունդուկյան թատրոնում. «ԳՈՅ» թատրոնի դերասանների հայտարարությունը

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «ԳՈՅ» թատրոնի դերասանները շարունակում են պայքարը թատրոնի փակման դեմ: Նրանք իրենց էջերում տեղադրում են հետևյալ հայտարարությունը:

«Ծառայում եմ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ում:

Ես ԴԵՄ ԵՄ ԿԳՄՍ  նախարարության նախաձեռնած  և  ՀՀ կառավարության կողմից` 11.05.2023թ.-ի 701-Ն ապօրինի որոշմանը, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:

Հարկ եմ համարում նշել, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ԱԶԳԱՅԻՆ փորձարարական ԳՈՅ կենտրոնը լինելով ԱԶԳԱՅԻՆ արժեք , իրավունք  ունի լինել որպես առանձին միավոր՝ անկախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքից:

Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, որ եթե նրանք, պաշտոնի չարաշահմամբ,  տարբեր լծակների կիրառմամբ` դատական համակարգի վրա ճշումներ գործադրելով հասնեն իրենց «բաղձալի  երազանքին» , ես  չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ում: (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ