30 12 2023

Պարեկը ո՛չ տեղյակ է քաղաքացու՝ լսված լինելու իրավունքից, ո՛չ էլ «վարչական ակտը» տարբերում է «վարչական արձանագրությունից»․Մելիքյան



Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն «իրավունքի անվճար դաս» է տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկներին։
Սակայն այս պատմության մեջ ցավալին ու նույնիսկ ողբերգականն այն չէ, որ պարեկը ո՛չ տեղյակ է քաղաքացու՝ լսված լինելու իրավունքից, ո՛չ էլ «վարչական ակտը» տարբերում է «վարչական արձանագրությունից»։ Այդ չիմացությունն ի վերջո լուծվող խնդիր է։
Այս պատմության մեջ ցավալին ու նույնիսկ ողբերգականն այն է, որ պարեկներն անհաղորդ դեմքով կիրառում են «Հայաստանի Հանրապետության օրենքները» այն մարդկանց նկատմամբ, որոնց Հայաստանի Հանրապետությունը դավաճանել է, թողել է բախտի քմահաճույքին, զրկել է հող ու ջրից, տուն ու տեղից, որի հետևանքով այդ մարդիկ ներկայումս պարզապես ի զորու չեն լիարժեքորեն պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքների բոլոր պահանջները (ԱՊՊԱ պայմանագիր, և այլն):
Սա իհարկե առանձին ու մեծ թեմա է, բայց էստեղ կարճ անոնս անեմ. արդյո՞ք խորհրդարանում աթոռ զբաղեցնող 71 քպ-ական ոչնչությունների գրիչով գրված օրենքներն են ավելի բարձր, թե՞ Ավոյի, Լեոնիդի, Բեկորի, Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի արյամբ հաստատված օրենքները։ Գրվա՞ծը, թե՞ «չգրվածը»։ Ո՞րի հեղինակությունն եք անձամբ դու՛ք ընդունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ