28 12 2023

Մենք բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը. Բայրամով

Մենք բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է Բայրամովը:

«Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, և, ինչպես գիտեք, սահմանազատումը տեխնիկական խնդիր է։ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ