28 12 2023

Պետք է ուժեղացնել Արցախի ինքնորոշման իրավունքի և սուբյեկտայնության հատկանիշները. Մետաքսե Հակոբյան



ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ու կուսակիցները,  Արցախից բռնի տեղահանումից հետո, հիմնել են «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերությունը: Ըստ Մեքտաքսե Հակոբյանի՝ «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ն միտված է հայ ազգային և մշակութային արժեքների պահպանմանը։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ ունի իր գինը, բայց փոխված արժեքներով։ Ուստի կազմակերպության գործունեության առարկան ազգասիրական, հայրենասիրական, բարեգործական ծրագրերի իրականացումն է ՀՀ-ում և հայկական սփյուռքում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը, ում խոսքով՝ բավականին ակտիվ է լինելու հայկական սփյուռքի հետ համագործակցությունը։

Համահիմնադիրների խոսքով՝ ՀԿ-ն պետք է նպաստի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական ազգային պետության կայացմանը։

 Հիմնադիրները շատ կարևոր են համարում Արցախի սուբէթնոսի պատմամշակութային առանձնահատկությունների պահպանումը և վստահ են, որ վերադառնալու են հայրենի Արցախ։

«Դրանք զուտ խոսքեր չեն, և ամեն գնով պիտի պահպանել այդ կապիտալը։ Պետք է նաև ուժեղացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը, գրեթե, օրակարգից դուրս եկած է»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ