27 12 2023

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի ԱԳ նախարար



«Իրանի Հանրապետությունը աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: 

«Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրսըտօրե ավելի զարգանում և խորանում են»,-ասաց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա կարևորեց Կապանում Իրանի հյուպատոսության բացումը՝ նշելով.  «ՀՀ ԱԳՆ-ի հետ հանդիպմանը Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի արտգործնախարարը նաև նշեց, որ Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը:

«Իրանը ցանկանում է որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում»,- ասաց իրանցի նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ