26 12 2023

ՔՊ-ն ընդունեց օրենքը. «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ

ՔՊ-ն ընդունեց օրենքը. «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ

«Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ։

32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։

«Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ նախագիծ կունենանք փետրվարին»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ առաջարկվում էր 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ