22 12 2023

Ով կարող է Ալենի շեֆի շեֆին բան պարտադրել. վերլուծական

Ով կարող է Ալենի շեֆի շեֆին բան պարտադրել. վերլուծական

7or.am-ը գրում է.

Այսօր Ալեն Սիմոնյանը խորոզլամիշ է եղել: Նաև՝ գլուխ գովացել:

«Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչ մի բան չի կարող պարտադրել»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Նրա այդ խոսքերը ստախոսություն են: Ալենի քաղաքական ուժին ու այն իշխանությանը, որի ներկայացուցիչն է Ալենն առնվազն թուրքերն ու ադրբեջանիցներն ինչ ուզում պարտադրում էին: Այլ կերպ ասած՝ Ալենի շեֆին, այսինքն՝ Նիկոլին, վերջինիս շեֆերը կզացրած են պահում:

Թուրքիան Նիկոլ Փաշինյանին պարտադրեց բավարարել իրենց նախապայմանները կամ պատրաստակամություն հայտնել՝ բավարարելու դրանք, որից հետո միայն կարող է տեղի ունենալ հայ-թուրքական «երկխոսությունը»: Նիկոլը գնաց այդ քայլին: Թուրքիան պարտադրում էր Արցախը հանձնել Ադրբեջանին: Նիկոլը կատարեց Էրդողանի պահանջը՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս:

Նիկոլ Փաշինյանը կատարում է նաև Էրդողանի մյուս պահանջները և Ալիևից խաղաղություն մուրում:

Նիկոլը հույս ուներ, որ ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալով՝ կարող է ՀՀ-ի համար 29.800-ի կադաստրի թուղթ ստանալ Բաքվից ու Անկարայից: Դրա համար նա գիտակցաբար մասնակցեց Արցախի հայաթափմանն ու արցախահայության ցեղասպանությանը:

Ալիևն Արցախը ստացավ Նիկոլից, բայց չբավարարվեց դրանով ու հիմա Հայաստանն է դիտարկում որպես «Արևմտյան Ադրբեջան»` պահանջելով

-ադրբեջանիցների վերադարձ Հայաստան,

-հրաժարում Հայաստանի անկախության հռչակագրից,

-Զանգեզուրի միջանցք,

-«անկլավներ» և այլն:

Մի խոսքով, առնվազն Թուրքիան ու Ադրբեջանն ալենենց ինչ ուզում պարտադրում են: Չհաշված դրսի այլ ուժերին:

Այնպես որ, Ալենը թող գլուխ չգովա ու խորոզլամիշ չլինի: Միակ ուժը, որ դեռ չի կարողացել թուրքի պահած ալենենց բան պարտադրել, դա ՀՀ քաղաքացիներն են: Վերջիններս դեռ չեն կարողացել ՔՊԿ-ին հեռացում պարտադրել, բայց դա ժամանակի խնդիր է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ