Իմ մարզային հանդիպումներն ու ակտիվությունը պայմանավորված է իմ պատգամավորական գործունեությամբ, կուսակցություն բացելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «24Նյուզ»-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը:
«Պարզապես փորձում եմ մոլորությունից հանել այն մարդկանց, ովքեր իշխանության ստի ճիրաններում են»,- բացատրել է նա: Նա մասամբ է համաձայն այն մտքին, որ ի տարբերություն Փաշինյանի առաջադրած խաղաղության խաչմերուկի, ըննդիմությունը ոչ մի գաղափար, իրավիճակից ելք չի առաջադրում: «Խնդիրը միգուցե գաղափարը մինչև վերջ քաղաքացիներին չհասցնելն է»,- կարծիք հայտնեց պատգամավորը: Առավել մանրամասն` հարցազրույցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը