Փաշինյանը այլևս չինչ կորցնելու ոճի մեջ է մտնել, որը կարծում եմ իր վերջին ճիչն է, կամ քաղաքական մահվանից առաջ վերջին խռխռոցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քաղաքական հետապնդումներին: Մամիջանյանն անդրադարձավ նաև Փաշինյանի վերջին հարցազրույցին:
«Մինչև 2018 թվականը Հայաստանը շատ լավ կարողանում էր լուծել և իր և Արցախի անվտանգային խնդիրները, մնացած հեքիաթները Փաշինյանը կարող է պահել իր կուսակիցների համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը