Հիմա Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ստանալ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, դա նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Վերապահ կապիտուլյացիայից դեպի անվերապահ կապիտուլյացիա
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Հայաստանի կապիտուլյացիայի մասին հայտարարություն էր, բայց որոշակի պայմաններով, կամ ասենք վերապահ կապիտուլյացիա էր, որովհետև Ադրբեջանն էլ էր որոշակի պարտավորություններ ստանձնել:
Այդ հայտարարության մասին հիմա խոսելն անիմաստ է, որովհետև Արցախի առումից հետո այն դարձել է անիմաստ:
Հիմա Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ստանալ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, դա նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Կրկնեմ, դա արդեն կոչվում է անվերապահ կապիտուլյացիա:
Երեկվա իր հարցազրույցում կապիտուլյանտը հենց դրա մասին է խոսել: Իր խոսքերի գլխավոր իմաստն այն էր, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, առանց նշելու արցախցիների իրավունքները, սակայն Հայաստանը չի ստանում այն մինիմալը, որը ակնկալում էր կապիտուլյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչումը Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանում ամենավերին ատյաններից ասում են, որ սահմանազատման ու սահմանագծման հարցը թողնելու են հետագային, այսինքն, այդ պայմանագիրը կնքելով, ու ամրագրելով Հայաստանից իրենց ուզածն, իրենց են թողնում նոր տարածքներ գրավելու իրավունքը»,- գրել է Դանիելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը