ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի շահերից չի բխում:
«Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս, հասկանում են, որ դրանից Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կապահովվեն, ճանապարհները կապաշրջափակվեն, այս ամենը նրանք շատ լավ վերլուծում են ու հետևություններ անում։ Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարը այդպիսին լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը