18 12 2023

Մեր խնդիրն է ձեր՝ հասկացող ու վճռական մարդկանց օգնությամբ կոտրել իշխանության սուտը. Լևոն Քոչարյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն  այցելել եցին  Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին  համայնքի բնակիչներին , լսեցին  նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու  պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:

Սոթքում, դահլիճային հանդիպման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց.

«Իհարկե, ուրախ եմ այստեղ գալու համար, սակայն վերջին տարիներին շատ մեծ ցավ եմ ապրում, հատկապես՝  ճանապարհին տեսնելով դեպի Ստեփանակերտ տանող ցուցանակը, թե՝ որտեղ էինք  ու ի՞նչ վիճակում հայտնվեցինք… Ցավոք 5 տարի է և ավել, որ գրեթե շատ բաների մասին  խոսվել է, զգուշացվել է, որ այն քայլերը, որոնք արվում են, ուր են տանելու և,մեծ ցավով, հիմա արձանագրում ենք, որ դրանց մի մասն իրականություն է դարձել և նույնիսկ ավելի վատ, քան կարող էինք մտածել. հիմա իշխանությունը փորձում է համոզել, որ  այդքան կորուստներ եղավ, բայց լավ է լինելու, նույնն անում էին պատերազմից հետո, նույնն ասում են հիմ ա ՝ ամեն ինչ կապելով «խաղաղության պայմանագիր» կոչված երևույթի հետ, համոզված եմ, որ այս իշխանության մնալու դեպքում շատ ավելի վատ է լինելու:

Այստեղ գալիս, Գեղամասարի բնակիչների հետ ունեցած զրույցի ժամանակ  մեկն ասաց՝ «նենց են ծռել ամեն ինչ, որ ուղղելուց կարող է ջարդվի»,  ես համոզված եմ, որ  կարելի է նախ  չթողնել , որ ավելի շատ ծռվի, երկրորդ քայլով էլ՝ ամեն ինչն ուղղել առանց ջարդելու՝  ճիշտ մարդկանց, ճիշտ թիմի, նախկին սխալները ճիշտ գնահատելու  և հետագայում թույլ չտալու միջոցով. դա իսկապես հնարավոր է:

 էս իշխանության հիմնական զենքը, իմ խորին համոզմամբ, սուտն է. իրենք խնդիր չունեն ստի հետ, ստում են և չեն ամաչում ստելուց՝ մարդկանց մոլորեցնելով , ականջահաճո , բայց ոչ իրատեսական բաներ հրամցնելով: Մեր խնդիրն է  ձեր՝ հասկացող ու վճռական մարդկանց օգնությամբ փորձել  այդ սուտը կոտրել , եթե կարողանանք այս ստի շղթան կոտրել  շատ բան մեր մոտ կստացվի»,-ասաց Լևոն Քոչարանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ