Երեկ այս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, ասաց հետեւյալը՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցում անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն։ Սա և այս մարդու տեսակը, բնույթը ճշգրիտ բնորոշող բառ է, երախտամոռություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուսերի գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»: Լսեք այս խոսքը՝ Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ համեմատեք այսօրվա իրավիճակը։ Ի՞նչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ դուք տեսնեք այս մարդու հետագիծը, նախկին իր բոլոր հայտարարությունները եւ այսօրվա 180 աստիճան հակառակը եւ նաեւ հասկանաք, որ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը