«Ուսումնասիրե՞լ եք արդյոք քանի հոգի է կալանավորված ֆեյսբուքյան գրառումների համար, քանի՞ն են հետապնդվում այլակարծության համար այն երկրներում, որոնք ձեր համար ժողովրդավարության օրինակ են: Ուսումնասիրե՞լ եք արդյոք ինչպիսն է վիճակն այդ երկրնրում, որոնց ձգտում ենք հասնել »,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չեն կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել , փոխարենը՝ կարող են համեմատել նախկին ժամանակահատվածի վիճակագրության հետ:
Արձագանքելով Փաշինյանին՝ պատգամավորը նշեց. «Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, հիմա հետ գնանք Ստալինի ժամանակաշրջա՞ն, որ հարց եմ տալիս, փորձեք կոնկրետ պատասխանել…Օրինակ՝ կարող եմ խոսել, որ վարչապետի շարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ, բայց լայաղ չի էլ չի էլ անում կանգնի…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը