05 12 2023

Անընդունելի են անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները. ՀԱՊԿ հռչակագիր

Անընդունելի են անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները. ՀԱՊԿ հռչակագիր

«Հավաքական անվտանգության խորհուրդն անընդունելի է համարում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի»: Այս մասին ասվում է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է նոյեմբերի 23-ին՝ Մինսկում, սակայն ամփոփիչ հռչակագիրը հրապարակվել է այսօր: ՀՀ վարչապետը չի մասնակցել նիստին:

 «Անընդունելի են ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի։ Խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտությունների գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների տեղափոխման կապակցությամբ»,- ասվում է հռչակագրում:

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ