04 12 2023

Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը... Մեսրոպ Մանուկյան

Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը... Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... 

 

Ծանոթանացա Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին։

Այսպիսով 2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականիի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։

Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինք մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.

• Տրանսպորտի խնդիրը

• Մետրոյի խնդիրը

• Աղբահանության չլուծվող խնդիրը

• Մանկապարտեզների խնդիրը

• Բնակելի ֆոնդի խնդիրը

• Ավտոկայանատեղիների խնդիրը

• Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը

Հիմա ամենահետաքրքիրը. 

Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.

Երևան քաղաքի իշխանական կոալիցիան(ՔՊ և Հանրապետություն) կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով. 

Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100 000  եթե վճարի այդ գումարը , ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։

Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ (հաջորդիվ կներկայացնեմ)

Հ.Գ. Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ