01 12 2023

Ի՞նչն էր ապշեցրել մարդկանց նախագահի Գյումրի այցի ժամանակ․ Գագիկ Համբարյան

Ի՞նչն էր ապշեցրել մարդկանց նախագահի Գյումրի այցի ժամանակ․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի՞նչն էր ապշեցրել մարդկանց նախագահի Գյումրի այցի ժամանակ
Կապիտուլյանտ Նիկոլի մոտ նախագահ աշխատող այս "դաշնամուր չալողը" վերջին շրջանում բավական ակտիվացել է... "Ոչինչ" չանելու դիմաց մեր հաշվին ճող ապրող սույն կերպարը, պարզվում է դեմ է Արցախի պետական ինստիտուտների հետագա գործունեությանը.. Պարզվում է նաև, որ "գրոշի արժեք չունեցող" սրա կյանքն ապահովելու համար պետբյուջեի հաշվին գերթանկարժեք զրահապատ մեքենա են գնել...
Վերջերս Նիկոլի մոտ նախաԳե աշխատող Վահագնը Իրաքի նախագահի հետ հանդիպման համար ժամանել էր Գյումրի և այցին ականատես բազմաթիվ մարդիկ շվարած են եղել Վահագնի թիկնազորում ծառայողների քանակից... Մարդիկ զարմանքով պատմում են, որ մեծ քանակությամբ թիկնապահներից զատ հանդիպման վայրը զննել են հատուկ պատրաստված շները...
Հետաքրքիր է, Վահագնի "անպիտան" կյանքը ու՞մ է պետք, որ նրան այդպես պաշտպանում են... Ո՞վ է Վահագն Խաչատուրյանը, որ նրան այդ քանակությամբ թիկնազոր են տրամադրում, գերթանկարժեք զրահապատ մեքենա են գնում և ահռելի գումարներ ծախսում պետբյուջեից նրա վրա...
Գյումրիում լավ են հիշում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Վահագնին, ով աշխատանքի էր գալիս Գյումրի, լավ են հիշում նրա անցկացրած քննությունները ու շատ զարմացած են նրա այժմյան "վախվորած" պահվածքից, քանի որ ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա նա ոչ մեկին էլ պետք չէ...
Ի դեպ, այդ նույն բազմաթիվ ականատեսները վկայում են, որ մինչ կապիտուլյանտ Վագահնը շրջում էր բազմաթիվ թիկնապահներով շրջապատված, Իրաքի նախագահի կողքին եղել է ընդամենը մեկ "պլաշ" տանող-բերող թիկնապահ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ