ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն անդունդի եզրին է, և պարզ չէ, թե արդյոք կազմակերպությունը կկարողանա՞ հարմարվել համաշխարհային զարգացման իրողություններին։
«ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կցորդի։ Կազմակերպությունը, անկեղծորեն խոստովանենք, անդունդի եզրին է: Պարզ հարց է առաջանում՝ իմաստ ունի՞ ջանքեր ներդնել այն վերակենդանացնելու համար, այն երբևէ կարո՞ղ է հարմարվել համաշխարհային զարգացման օբյեկտիվ իրողություններին և կրկին հարթակ դառնալ տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկման համար՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ առաջին հերթին՝ բոլոր մասնակից երկրների իրավահավասարության սկզբունքի վրա»,-այսօր Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը