30 11 2023

Վրացական համարներով մեքենաները սկզբում տեսնում, ուրախանում էի. Նիկոլ Փաշինյան



Վերջերս դեպքեր բացահայտվեցին, երբ մաքսային ծառայության որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր վրացական համարանիշներով մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով առաջարկվում է, որ այն անձինք, որոնք արդեն ներմուծել են մեքենաները «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, այսինքն վարում են վրացական համարանիշներով, իրենց համար աջակցության ծրագիր է իրականացվում և վճարվող մաքսատուրքի մի մասը պետությունը փոխհատուցում է:

Մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մասով փոխհատուցվելու է  վճարվող գումարի 40 տոկոսը, այսինքն քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 60 տոկոսը, իսկ 5 տարուց հին մեքենաների դեպքում քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 30 տոկոսը, 70-ը կփոխհատուցի պետությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ