26 07 2024

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների նախարարների խորհրդի շրջանակում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տնտեսական մի շարք հարցեր և համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ Մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայի հակամարտության, Գազայի հատվածում իրադարձությունների զարգացման, Սիրիայում իրավիճակի և տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի շուրջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ