Alpha News-ը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին Alpha News-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այո, մենք Երեւանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ուշակովը։
Ճշտող հարցին ի պատասխան, թե սա արդեն ստույգ տեղեկություն է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է.
«Մենք ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան Երևանից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը