հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա համար Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն լինելու շանս ունի: Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու, դրա ապացույցը 2013-ի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ի հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, եւ այդ փաստաթուղթը շպրտել կողմ ու ասել՝ մենք դա չենք կարող ստորագրել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե դու ի վիճակի չէիր ստորագրելու, ինչո՞ւ էիր բանակցում։ Բա դրանից ավելի մեծ պատի՞ժ պետության պրեստիժին։ Դրանից հետո ստացանք 2016-ի Քառօրյա պատերազմը, եւ բանակցային այն փաթեթները։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին։ 2016-ը ինչ էր, բա ո՞վ եւ ո՞ւմ ինչի համար պատժեց․ ցավոք, 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ու հետո հեղափոխություն եղավ, եթե դա չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն ունենալու շանս չէր ունենա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը