22 11 2023

Հայաստանն այժմ օգնություն է փնտրելու Արևմուտքից․ Վլադիմիր Բրուտեր․ Alphanews.am



Alpha News.am-ը գրում է․ Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը:

Փորձագետի կարծիքով՝ օգնությունից հրաժարվելը կապված է նրա հետ, որ Հայաստանն այլևս չի կողմնորոշվում ՀԱՊԿ շրջանակներում հավաքական աջակցության վրա:

«Հայաստանն այժմ օգնություն է փնտրելու Արևմուտքից։ Ադրբեջանն արդեն Ալիևի շուրթերով երեկ երեկոյան և այսօր առավոտյան հայտարարել է, որ Ֆրանսիան, զենք մատակարարելով Հայաստանին, ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում և փորձում նոր հակամարտություն հրահրել: Հայաստանն ակնկալում է, որ Արևմուտքը կօգնի իրեն և կզսպի Ադրբեջանին և Թուրքիային։ Ես կարծում եմ, որ Արևմուտքը կարող է Ադրբեջանին ասել, որ դուք չպետք է այնտեղ ռազմական գործողություններ սկսեք, բայց Ադրբեջանը, հենց այնպես չի էլ սկսի։ Ադրբեջանն այս պահին հստակ գծել է իր սահմանները քաղաքական առումով։ Նա պահանջելու է, որ ի պատասխան խաղաղության պայմանագրի՝ իրեն միջանցք տրամադրվի դեպի Նախիջևան», — ասել է Բրուտերը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ապա քաղաքագետի խոսքով՝ այժմ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա, քանի որ դեռ դա չի ուզում Արևմուտքը:

«Արևմուտքը չի ուզում, որ Հայաստանը հիմա դա անի, քանի որ այդ դեպքում Արևմուտքի ազդեցությունն ակնհայտ կլինի։ Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալուց առաջ խիստ վիճի Ռուսաստանի հետ։ Նրանց նկարի համար վեճեր են պետք, որպեսզի ցույց տան, որ ոչ ոք չպետք է բարեկամանա Ռուսաստանի հետ», — եզրափակել է փորձագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ