21 11 2023

Հայաստանը ՀԱՊԿ հարաբերությունները բոլոր մակարդակներում արդեն իջեցրել է. Տիգրան Աբրահամյան



«Հատակապես վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը կրկին ագրեսիվացել է, հռետորաբանությունը բավականին  կոշտացել է, այս իրավիճակում, երբ խոսում ենք պաշտպանության կամ անվտանգության հիմնական խնդիրների ապահովման մասին, արտաքին գործընկերների հնարավոր համագործակցությունը, սատարումը կարևոր է»,-ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Խոսելով՝ ՀԱՊԿ-ի մասին Տիգրան Աբրահամյանն ասաց .

«Հայաստանը ՀԱՊԿ հարաբերությունները բոլոր մակարդակներում արդեն իջեցրել է. Բնականաբար սա արդեն ուղիղ համեմատական է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակին, որը վերջին շրջանում շատ ակնհայտորեն իջել է։ Ռազմաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ բավականին բարդ իրավիճակ է ստեղծված։ Այս տեսանկյունից մեր դերում գտնվող երկրները պետք է ձգտեն հնարավորինս ապահովել արտաքին անվտանգության բաղադրիչը, այսինքն՝ առավելագույն գործընկերներ ձեռք բերել և նվազագույնին հասցնել այն երկրների հետ խնդիրները, որոնք մեզ համար նաև խնդիր են՝ անվտանգության տեսանկյունից»:

Նշենք, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊկ-ին՝ «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը հետ կանչելու հարցով։ Աբրահամյանը, սակայն, արձանագրում է՝ հստակ չի նշվում՝ սա 2022թ սեպտեմբերյան իրադարձություններին է առնչվում, թե ոչ, իրավիճակը կփոխվի, եթե պարզվի, որ երկրորդ անգամ է եղել առաջարկ, ինչի մասին հանրությանը չեն հայտնել։

Մանրամասն՝ տեսանյութում :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ