ԱՀ ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երբ փոքր էի, մեր տան մեծերն ինձ սովորեցնում էին սիրել ընտանիքը, քանզի, ինչպես իրենք էին ասում, ընտանիքից է սկսվում Հայրենիքը...
Հետո,երբ դարձա հասուն երիտասարդ, իսկ Հայրենիքը պատերազմում էր, չմոռանալով իմ մեծերի խորհուրդը, սկսեցի սիրել երկրի սահմանը, որովհետև համոզված էի, որ նաև սահմանից է սկսվում Հայրենիքը...
Այսօր, երբ մեծերս չկան, իսկ ես վաթսունն անց մարդ եմ, նոր-նոր զգում եմ, որ, բացի ընտանիքից և սահմանից, Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ, դա մեր կորսված ու կորսվող հայրենական տարածքներում անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են...
Հ.գ.-Ժամանակին իմ մեծերը նաև ասում էին, որ անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը