«Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը», -այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։
«Ինչ վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերյան նստաշրջանի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման գործողությունների ծրագրի իրականացմանը և Բելառուսի առաջնահերթ ոլորտներին, ապա 34 գործողություններից ավարտվել են 32-ը: Ցավոք, երկու գործողություն չկարողացանք ավարտին հասցնել։ Դրանք, առաջին հերթին, մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, և երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնականապես վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին որոշումը: Հայկական կողմը, թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, սակայն որևէ հետաքրքրություն չհայտնեց այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջնական մասում խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը