Քիչ առաջ դատարանը վերացրեց քսանամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում, նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, ով զրկվել էր իր տնից 44-օրյա պատերազմի արդյուքնում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում:
Ուրախ եմ, որ մի քանի օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը