17 11 2023

ԱՄՆ-ն Իսրայելին և Ուկրաինային օգնություն չի տրամադրի

ԱՄՆ-ն Իսրայելին և Ուկրաինային օգնություն չի տրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի ընդունած օրենքը`կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին։ Փաստաթուղթը չի պարունակում օգնություն Ուկրաինային և Իսրայելին, այն նախատեսում է դաշնային գերատեսչությունների աշխատանքի ֆինանսավորում մինչև 2024 թվականի հունվարի 19-ը:

Բայդենը հոկտեմբերին Կոնգրեսին խնդրել էր հավանություն տալ 106 մլրդ դոլարի օգնությանը, այդ թվում՝ 61,4 մլրդ՝ Ուկրաինայի համար, և 14,3 մլրդ՝ Իսրայելի համար: Ներկայացուցիչների պալատը, որը գտնվում է հանրապետականների հսկողության տակ, նոյեմբերին հավանություն էր տվել միայն Իսրայելին գումար հատակցնելու մասին օրինագծին, որից հետո դեմոկրատները Սենատում արգելափակել էին փաստաթուղթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ