15 11 2023

Փորձեք մի քիչ օրիգինալ լինել, նախկինը մեջբերելով արդարացնում եք այս ամենը. Լևոն Քոչարյանը՝ ՆԳ նախարարին



«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՆԳ նախարարին.

«Արդեն մի քանի տարի՝ այսպիսի իրավիճակ է ոստիկանության վայրագությունների հետ կապված. երբ մարդկանց ծեծում են տեսախցիկների առջև, հետո գալիս են, ոստիկաններին բերում, սուտ ցուցմունք են տալիս՝ իբր իրենց հարվածել են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, դե դատարանն էլ կալանք է տալիս: Նույնը իմ մասով, երբ տեսախցիկների առջև երևում է՝ ի՞նչ է կատարվում, ու էդ ամեն ինչը հետևանք չի ունենում: Ուզում եմ Ձեր խոսքը լսել սրա հետ կապված»:

Վահե Ղազարյանն ասաց, որ նման գրագետ ձևով ու համբերատար ոստիկանությունը երբևիցե չի ծառայել նախկինում՝ ինչ հիմա է:

 Լևոն Քոչարյանն էլ արձագանքեց.

«Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, մարդիկ հոգնել են նախկին-ներկայից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ