15 11 2023

Արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում. Խամոյանը՝ Փաշինյանին



ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը, որի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող է նախապատրաստում:

«Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարվել եք մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին, հոկտեմբերի 12-ին չմեկնեցիք Բիշկեք՝  մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին, Բիշկեք չմեկնեց նաև ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը,  նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած  ԱՊՀ  Անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական  հանդիպմանը հրաժարվեց մասնակցել Արմեն Գրիգորյանը, ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից էլ  բացայկայել է սուրեն Պապիկյանը,  սրան զուգահեռ Հայաստանը հրաաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել իր ներկայացուցչին, նորին չի նշանակել, հրաժարվել է Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններից, ի՞նչ է այս ամենը նշաակում, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում, եթե՝ այո, ապա հստակ ձևակերպեք, հողի վրա, լավ կամ վատ, անվտանգային համակարգն ի՞նչ անվտանգային համակարգով եք նախատեսում փոխարինել »:

Արձագանքելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ բանի համար հող չի պատրաստում, որովհետև այդ հողը կա՝ անկախ նախապատրաստելուց:

«ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների հետ կապված, ցավոք, ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ անվտանգային մարտահրավերներին»,-ասաց Փաշինյանը:

Ի պատասխան՝ Ագնեսա Խամոյանը նշեց. «Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ակնհայտ սրացում է գնում, կողմերը պատերազմում են, և պատերազմի ժամանակ դուք վեկտոր եք փոխում. պատերազմի ժամանակ ցանկանում եք մի խրամատից մյուսը վազել, էս արկածախնդրությունը ՀՀ-ին որտե՞ղ է տանելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ