Առաջնահերթ պետք է ամեն ինչ անել, որ ապօրինի անազատության մեջ գտնվող մեր քաղաքացիները դուրս գան բանտից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով առաջիկա անելիքների մասին հարցին:
Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև իրեն վերաբերող քրեական գործին՝ այն անվանելով աբսուրդ:
«Ուղղակի զավեշտ էր այս ամեն ինչը, պատկերացրեք խոշտանգում են չորս հոգով, տեսանյութերում ոչինչ չկա, ոստիկանների վրա դատաբժշկական փորձաքննությամբ որևէ հետք չի հայտնաբերվում, բայց երկու ոստիկան գնում և ցուցմունք է տալիս, կատարվածը ուղղակի աբսուրդ է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը