«Այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ մեր ժողովուրդն անցավ և անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, դեռ այս բոլորը շարունակվում են, իսկապես չգիտենք, թե ինչպիսի արհավիրքների առաջ կարող ենք կանգնել»,- ասում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին վերաբերվելու է որպես հայ-թուրքական բանակցությունների, ոչ թե հայ-ադրբեջանական. «Այդ բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան, և Ադրբեջանը, ինչպիսի ելք լինի, վերաբերելու է երկուսին էլ։
Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, կորցրել ենք Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, տեսնում ենք, որ խոստումներ կան սեղանի վրա, որոնք պայմանագրի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը կպոկեն մեզանից, լուրջ մտահոգություն ունեմ, որ կանգնելու ենք շատ ավելի խոցելի ու դառն իրականության առաջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը