09 11 2023

Կառավարությունը տունն ու հայրենիքը կորցրած ոչ բոլոր արցախցիներին է օգնություն տալիս



Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախատեսում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար՝ տրամադրելով 50 հազար դրամ։

Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

«Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանում չգտնվող ու բանկային հաշիվներում 2 միլիոն դրամից ավելի գումար ունեցող անձինք», - ասաց նախարարը:

Բացառություն կկազմեն նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ