Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին, գրում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»- ասել է նա։
Էրդողանը նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը