Իսկ որ խոստովանենք, որ հայ ազգը մեծամասնությամբ իրոք հոգնել է հայ ազգ լինելուց: Այս մասին ֆեյսբուքում գրել է Տիգրան Քոչարյանը.
Որ Հայաստանի հայը մեծամասնությամբ հոգնել է իր հաղթանակները պահպանելու ամենօրյա պայքարից ու գերադասեց, որ 120 000 արցախցի առանց Հայրենիք մնա, կուշտ փոր ունենալու խոստման դիմաց:
Որ Արցախի հայը մեծամասնությամբ հոգնել է փառապանծի կարգավիճակից ու ազգային ինքնորոշման պայքարից ու գերադասում է մտածել 100 000 դրամերից ու սեպտեմբերյան թոշակից, կամ երկրից գնալուց, բայց ոչ ինքնակազմակերպման ու արժանապատիվ վերադարձւի մասին:
Որ սփյուրքահայը,մեծամասնությամբ հոգնած լինելով, պաղեստինցու նման չի ներխուժի Բլինկենի ասուլիսի, չի ներխուժի Կոնգրեսի շենք, չի գողանա ադրբեջանական որևէ դիվանագետի և փոխանակի Բաքվում պատանդ պահված մարդկանց հետ:
Միգուցե ազգովի խոստովանվի, որ գեներալները մեծամասնությամբ հոգնել են սահմանները պաշտանելուց, որ ազգային վերնախավը մեծամասնությամբ հոգնել է ազգի դարդերով տապակվելուց,որ ընդդիմությունը մեծամասնությամբ հոգնել է ընդդիմանալ, որ հոգևորականը մեծամասնությամբ հոգնել են իր հոտից:
Իրար չխաբենք ու էսօր-վաղը ինչ-որ թիթեռնիկներ նկարենք:
Միգուցե խոստովանեք, որ հոգնել եք ու մի կողմ քաշվեք:
Որ չհոգնած ծիլերը առաջ գան:
Որ Հայաստանի հայը կրկին գլուխը բարձր պահի Հաայստանից դուրս:
Որ Արցախի հայը Արցախը կրկին շենացնի:
Որ սփյուրքահայը վերգտնի իր ու Հայրենիքի կապը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը