02 11 2023

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները կժամանեն Հայաստան

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները կժամանեն Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդից:

 

Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախատեսվում են բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ