Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ պատգամավորներն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցում են փակ քննարկման, որին ներկա փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրն իրավական ուժ չունի։
«Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը, չի կարող պետությունը լուծարել»,- ասաց նա։
Արա Զոհրաբյանը նշեց, որ այս հարցը բարձրացվել է փակ հանդիպման ժամանակ, քննարկվել է, սակայն չի կարող պատասխանը հնչեցնել։
Նա ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել. «Կգա դեկտեմբեր ամիսը, կտեսնենք, չի կարող լուծարվել»։
Հարցին՝ հնարավո՞ր է Սամվել Շահրամանյանը հրաժարվի իր ստորագրած հրամանից. «Իհարկե, ամեն ինչ էլ կա։ Գերագույն դատարանը կարող է ճանաչել անվավեր։ Ընդհանրապես, իրավական ակտ ընդունած անձը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր նախորդ ընդունած իրավական ակտը։ Նման գործիքներ կան»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը