Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքով, սակայն, գործարանը կլինի ոչ թե Երասխում, այլ` մոտակայքում: Թե կոնկրետ ո՞ր վայրում` ասաց` մոտակայքում:
Հարցին` սա չի՞ նշանակում, որ հայկական կողմը տուրք է տալիս Ադրբեջանի սպառնալիքին` Քերոբյանը նշեց, որ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ ու իրենք են որոշում իրենց հետագա անելիքները:
«Մենք, հաշվի առնելով մեր աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել», - նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը