31 10 2023

ՊԵԿ-ը տեղափոխվելու է ՊՆ-ի նախկին՝ Պռոշյանի շենք, դրա համար ծախսվելու է 1.4 մլրդ. Ռուստամ Բադասյան

ՊԵԿ-ը տեղափոխվելու է ՊՆ-ի նախկին՝ Պռոշյանի շենք, դրա համար ծախսվելու է 1.4 մլրդ. Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Խորենացի փողոցի ՊԵԿ-ի շենքը հանձնելու են պետական գույքին ու տեղափոխվեն Աշտարակի խճուղի։

«2024 թվականին 1.4 միլիարդի ծախս է նախատեսված այդ տեղափոխման համար: Այսինքը, մենք Խորենացու վրա գտնվող շենքը, ինչ որ պահի հանձնելու ենք պետական գույքին և Պետական եկամուտների կոմիտեն տեղափոխվելու է Աշտարակի խճուղու վրա գտնվող շենքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ոստիկանությունն անհամարժեք ուժի կիրառմամբ այդ շենքից վտարել էր տարածքը բնակեցրած ընտանիքներին, որոնց մ ի մասը մինչ օրս բնակվում է հարակից տարածքում տեղադրված վրանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ