30 10 2023

ԵԽ-ն կպատրաստի միջոցառումների փաթեթ՝ ի պատասխան Հայաստան փախստականների հոսքի

ԵԽ-ն կպատրաստի միջոցառումների փաթեթ՝ ի պատասխան Հայաստան փախստականների հոսքի

Եվրոպայի խորհուրդը միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո պատրաստում է միջոցառումների համապարփակ փաթեթ՝ կապված Հայաստան փախստականների հոսքի հետ:

Նշենք, որ այդ այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ից 13-ը։

Համապատասխան հաղորդագրության մեջ ասվում է. «Այս փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում 100,000 ղարաբաղահայերի, այդ թվում մոտ 30,000 երեխաների հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:

Իր այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Նա նաև այցելել է Արտաշատի քաղաքապետարանի երկու ապաստարաններ։

Նա մատնանշել է աջակցության կոնկրետ ոլորտներ, որոնք ներառված են Հայաստանի համար ԵԽ Գործողությունների ծրագրում (2023-2026) և Միգրացիայի ու ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-25), ներառյալ.

-              Խոցելի իրավիճակներում փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների՝ իրենց իրավունքների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ:

-              Առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ հոգեբանական աջակցության հասանելիությունը հեշտացնելը.

-              Խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացում,

-              Անդրադառնալով կրթական ներառականությանը և վերանայելով մասնագիտական ուսումնական ծրագրերը.

-              Երեխաների իրավունքների պաշտպանություն,

-              Տեղական իշխանությունների ճկունության բարձրացում:

«Այս նվիրված և նպատակաուղղված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին», - ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ