30 10 2023

Հայաստանը կլինի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի, ե՛ւ ՀԱՊԿ-ի հետ․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար

Հայաստանը կլինի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի, ե՛ւ ՀԱՊԿ-ի հետ․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի»։

«Ես ընդհանրապես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի։ Պարզապես չեմ պատկերացնում։ Որովհետեւ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ, եւ ոչ միայն տնտեսապես։ Չէ՞ որ մեծ քանակությամբ հայեր, մի քանի միլիոն, ապրում են Ռուսաստանում։ Նրանք կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի քաղաքական շատ ուժերի հետ։ Ուստի, իմ կարծիքով, սրանք ժամանակավոր երեւույթներ են, բայց, համենայն դեպս, Հայաստանը կլինի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի, ե՛ւ ՀԱՊԿ-ի հետ»,- նշել է Բորդյուժան СТВ բելառուսական հեռուստաալիքի հարցազրույցում։

Պաշտոնական Երեւանը քանիցս հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ