27 10 2023

Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ որակումների է արժանացել Սպարապետի կողմից. Հայկ Մամիջանյան



Շատերը գիտեն, թե ինչպես է Սպարապետը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին։ Նա պետք է լավ հիշի, թե  բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար, ինչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Արդարադատությունը պահանջում է, որ Փաշինյանն ու իր խմբակն իրենց դատաստանը ստանան և իրենք դա ստանալու են։ Ես դա խոստանում եմ, բայց չեմ կարող ժամանակ նշել»,- ասաց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ