«Մենք շարունակում ենք մտածել, որ խաղաղությունը բխում է երկու կողմերի շահերից, դա բխում է տարածաշրջանի շահերից, դա բխում է աշխարհի շահերից»,-հայտարարել է Պետդեպւ խոսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, որ արդեն երկրորդ անգամ Եվրոպայում չի կայանում Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Լրագրողը պետդեպի խոսնակից լրագրողը հետաքրքրվել է՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, նաև այն, որ պատկերում կա Իրանը, կա՞ արդյոք հույս Վաշինգտոնի կողմից աջակցվող խաղաղ գործընթացի հետ կապված: Արդյո՞ք դա հեռավոր երազ է այս պահին, թե՞...
«Մենք շարունակում ենք մտածել, որ այդ երկու կողմերը կհասնեն խաղաղության համաձայնագրին, և մենք կշարունակենք առաջ մղել այն»,-ասել է Միլլերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը