Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստել պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Այս մասին հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարի վերջին հայտարարությունների մասին հարցին։
«Եվ մենք տեսնում ենք, որ այդ հարցերը նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին։ Եվ ցավոք, ներկա հայկական իրողություններում նման հրահրումն աշխատում է»,- ասել է նա։
«Մեզ նույնպես հաճախ հարցնում են, և հաճախ սադրիչ հարցեր են տալիս։ Բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ ուղիներով։ Մենք հիմք չենք տալիս, որ սադրանքների այդ բացիլն աճի։ Հարցազրույցում, որի մասին խոսում եք, փորձ է արվում նսեմացնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի կարևորությունը, նսեմացնել մեր զինվորականների և սահմանապահների դերը հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում, նրանք հիասթափություն են հայտնում ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների դրա արդյունավետությունից և այլն։ Եկեք հիշենք փաստերը, դրանք կան։
Հայաստանի տնտեսության արագ աճը վերջին տարիներին՝ 12,6 տոկոս 2022 թվականին, և քաղաքացիների բարեկեցության բարելավումը մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, խոշոր համատեղ նախագծերի իրականացմամբ և երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ Ավելին, Հայաստանն է Միությանը մասնակցության հիմնական շահառուն։ Կրկին թվեր կան։ 2022 թվականին դեպի անդամ երկրներ Հայաստանի արտահանման ծավալն ավելացել է 1,6 միլիարդ դոլարով, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է, որը ներկայացնում է օտարերկրյա ներարկումների գրեթե կեսը։ Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 4,5 հազար ընկերություններ, որոնք խոշոր հարկատուներից և գործատուներից են։ 90-ականներից ռուսական ռազմական ներկայությունը և մեր սահմանապահների ներկայությունը պահանջված են՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ծանր իրավիճակը և Երևանի հարևանների հետ չկարգավորված հարաբերությունները։ 102-րդ ռուսական բազան պարբերաբար ուսումնավարժական միջոցառումներ է անցկացնում՝ բարելավելու մարտական պատրաստվածությունը և հայ գործընկերների հետ փոխհամաձայնությունը։ Մեր սահմանապահները հակազդում են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, դադարեցնում են մաքսանենգությունը հայ-իրանական սահմանին, իսկ 2020 թվականի դեկտեմբերից հսկում են նաև հայ-ադրբեջանական սահմանները։ Ձեռնարկված բոլոր միջոցառումներն իրականացվում են հայկական կողմի հետ համատեղ՝ հարգելով հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, եթե նրանք չլինեին, ապա 2020 թվականի աշնանից իրավիճակը տարածաշրջանում կարող էր զարգանալ Երևանի համար շատ ավելի դրամատիկ սցենարով, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո։
Հիմա ՀԱՊԿ-ի նկատմամբ Երեւանի դժոգհությունների մասին։ Այս կազմակերպության արդյունավետությունը համոզիչ կերպով դրսևորվեց 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելությունը տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ Սակայն փոխարենը Հայաստանի ղեկավարությունը որոշեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի քողի տակ հետախուզություն է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ և հաշվետու է բացառապես Բրյուսելին։Դրա արդյունավետության մասին կարելի է դատել կոնկրետ դրական արդյունքների բացակայությամբ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում արեւմտյան միջնորդության վրա Երեւանի ապավինության մոլորությունն և փորձը՝ հետաձգել ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականից մինչև 2022 թվականը, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Մարիա Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը