26 10 2023

Սյունիքը միացնող՝ Տիգրանաշենի ճանապարհը վերանում է, Տավուշի հատվածում Ադրբեջանը վերահսկողություն է ունենալու. Մամիջանյան



«Հայրենիքի հանձնումը և դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն լոգո ունի»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» մասին Փաշինյանի հայտարարությանը:

«Ցանկացած հակահայական գործունեություն փաթեթավորվելու է «խաղաղություն» բառով՝ խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, դա իրենց բրենդինգն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով. « Փաշինյանը խաղաղությունից երբ խոսել է զոհեր են եղել.  սարսափում եմ, երբ ինքը խոսում է խաղաղութունից«:

«Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել, առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստացել՝ երկու միջպետական կարևոր ճանապարհի կորստի։  Սյունիքը միացնող՝ Տիգրանաշենի ճանապարհը վերանում է, Տավուշի հատվածում Ադրբեջանը վերահսկողություն է ունենալու», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ