Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ: ներկայացնում ենք ստորև.
«Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։
Ես Աղվան Վարդանյանն եմ։
Որ չկասկածի, այսօր որոշել եմ Ազգային ժողովի ամբիոնից Ձեզ համար սիրով բանաստեղծություն կարդալ։ Երկու բանաստեղծություն-հայտարարություն։
Առաջինը գրել եմ հեռավոր 1987-ին։ Կարծում էի՝ կոմունիստական նոմենկլատուրան է։ Հետո պարզվեց՝ ոչ միայն։
Երկրորդը գրել եմ չարաբաստիկ 2018-ի հուլիսին։ Պարզ է հակահերոսը։
Խնդրում եմ՝ թեթեւ նայել։ Զուտ բանաստեղծություն։ Անձնական ոչինչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը