23 10 2023

Բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ. Իրանի քաղաքաշինության նախարար



Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», - նշեց նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում այդ մասին ասել ենք, որ դեմ ենք դրան: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա եւ մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - ընդգծեց Բազրփաշը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ