20 10 2023

Մեզ իրար դեմ են հանելու, մեզ թշնամացնելու են. Արա Պողոսյան

Մեզ իրար դեմ են հանելու, մեզ թշնամացնելու են. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Ժողովուրդ ջան, Հիշում եք չէ՞, որ հենց հիմա Թուրքիան և Ադրբեջանը Նախիջեւանում, Արցախում և Բաքվում զորավարժությունների են պատրաստվում` Թուրքիայի 100-ամյակի առթիվ։

Չեք հավատա, բայց հիմնականում հատուկ նշանակության «կոմանդո» ուժերն են մասնակցում։
Թշնամին նույնը կատարում էր 2020 թվականի սեպտեմբերին։
Սիրելիներ, իրար ատելու փոխարեն մտածենք, ինչպես ենք դիմակայելու։

Դժվար է լինելու, ծանր է լինելու, մեզ իրար դեմ են հանելու, մեզ թշնամացնելու են, կասկածներ են մեր մեջ նորից սերմելու ու նպատակը մեզ ստրկական հնազանդության մեջ պահելը կամ ոչնչացնելն է։
Խաղաղության քարոզներ կատարողները ևս թշնամու աջակիցներ են դառնում ապրիորի։
Ծանր ու դժվար օրերը դեռ չեն անցել...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ