20 10 2023

Լավրովն ու Բայրամովը ճշգրտել են «3+3» հարթակի գործունեության մոտեցումները

Լավրովն ու Բայրամովը ճշգրտել են «3+3» հարթակի գործունեության մոտեցումները

Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ այդ երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Ճշգրտվել են  «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ