Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի: Այս մասին Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողներին ասաց արցախցի Նարե Սիմոնյանը։
Նա դեմ է այդտեղ հավաքված արցախցիների արարքին, ովքեր մտել էին Արցախի ներկայացուցչության։ Նա մտավախություն ունի, որ այս գործողությունը ուղղորդված է և կարող է պատրվակը լինել անգամ ներկայացուցչությունը փակելուն։
«Մեր ցավը չպիտի բթացնի մեր բանականությունը»,- ասել է Նարե Սիմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը